Պետդումայի պատգամավորներն ամանորյա տոնական սեղանի շուրջ կհավաքվեն իրենց հաշվին
Նմանատիպ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներն իրենց միջոցներից փող են հավաքել ամանորյա տոնական սեղան գցելու համար եւ ուրախ հավաքույթ են պատրաստում, որը մտադիր են անցկացնել դեկտեմբերի 21-ին Պետական դումայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:«Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, ես բոլորին հրավիրում եմ այս դահլիճ (Պետդումայի լիագումար նաստերի դահլիճ)՝ նախամանօրյա ընկերական հանդիպման, նախապես տեղեկացնում եմ, որ տարբեր խմբակցությունների շատ պատգամավորներ ցանկություն են հայտնել ելույթ ունենալ առանձին կամ Էստրադայի պրոֆեսիոնալ արտիստների հետ»,- Պետդումայի՝ դեկտեմբերի 20-ի նիստում ասել Է Նառիշկինը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ պրոֆեսիոնալ արտիստները, որոնք կմասնակցեն այդ ամանորյա երեկոյին, դա անում են անվճար՝ Պետդումայի եւ ատգամավորների նկատմամբ ունեցած բարեկամական հարաբերություններից դրդված: Այդ ինքնագործ համերգից հետո, նշել Է Նառիշկինը, պատգամավորները կհրավիրվեն «մի գավաթ թեյի, սուրճի, աղանդերի եւ Էլի ինչ-ինչ համեղ բաների® մի քանի տասնյակ պատգամավորներ փող են հավաքել այդ սեղանը կազմակերպելու համար»:
Նա ընդգծել Է, որ պատգամավորների համար ամանորյա տոնի կապակցությամբ համերկրային բյուջեից ոչ մի կարգի ծախսեր չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում