Խոդորկովսկին ազատվելուց հետո մեկնել Է Գերմանիա
20/12/2013 21:24
Նմանատիպ
Միխայիլ Խոդորկովսկին կալանավայրից դուրս գալուց հետո մեկնել Է Գերմանիա, որտեղ բուժվում Է նրա մայրը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Պատիժների իրականացման համերկրային ծառայությունում:
«Ազատվելիս Խոդորկովսկին դիմել Էր արտասահման մեկնելու համար փաստաթղթերի ձեւակերպման անձնական խնդրանքով: Ազատվելուց հետո նա ինքնաթիռով մեկնել Է Գերմանիա»,- ասել են ծառայությունում: Այստեղ ընդգծել են, որ «թռիչքը կայացել Է նրա խնդրանքով և մեկնումի փաստաթղթերը ձևակերպվել են նրա անձնական դիմումի հիման վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում