Նախիջևանում առանձին համազորային ստորաբաժանում է ստեղծվելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում առանձին համազորային ստորաբաժանում ստեղծելու մասին, տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Նախիջևանյան բանակի» հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևը, որը նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության համազորային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում