Լավրովը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնումից
Նմանատիպ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, իրավաբաններն ուսումնասիրում են Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հարաբերությունների վերականգնման հնարավորությունները: Այս մասին նա հայտարարել է Լավրովը «РИА Новости» -ին տված հարցազրույցում:
«Իհարկե, մենք ցանկանում ենք վերացնել մեր քաղաքացիների շփման համար խոչընդոտները: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է բոլոր երկրների նկատմամբ, սակայն դրա համար անհրաժեշտ են սահմանել մի քանի հիմնարար , իրավական դրույթներ: Իրավական հարթույթյունում մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Վրաստանի հետ: Իրավական հարթությունում Վրաստանը կարծում է, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան դեռևս իր տարածքներն են: Այս հարցերն անխուսափելիորեն առաջնում են, երբ մենք փորձում ենք պայամանավորվածություններ ձեռք բերել, և դրանք հանձնել թղթին:
Այդ իսկ պատճառով իրավաբանները նայում են իրավիճակին, սակայն պետք է նշել, որ մեր բոլոր նախորդ ջանքերը հանգել են նրան, ինչի մասին ես ձեզ արդեն պատմեցին»,- հայտրարել է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում