Սաակաշվիլին նոր աշխատանք է գտել ԱՄՆ-ում
21/12/2013 12:28
Նմանատիպ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր աշխատանքային առաջարկ է ստացել: Սկսած 2014թ-ի գարնանից նա աշխատելու է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դպրոցում, որտեղ դիվանագետներ և իրավաբաններ են պատրաստում:
Իր ելույթում Սաակաշվլին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Դիվանագիտության և իրավունքի Ֆլետչերի դպրոցում, որը լավագուններից է’ մասնագիտացված այդ ոլորտում:
Ես վերադառնում եմ իմ արմատներին, քանի որ իմ կրթությունը կապված է իրավունքի և դիվանագիտության հետ: Ես նաև հնարավորություն կստանամ իմ վերջին տարիների անձնական փորձը կիսել ուսանողների հետ »:
Հետևեք մեզ նաև Telegram-ում