Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
21/12/2013 15:25
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»,- ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում