Ռուսական թերթի խմբագիրը Հայաստանում իրենց մամուլը քիչ ներկայացված է համարում
Նմանատիպ
Լրատվության ոլորտում եթե 1980-ականներին տեղի ունեցավ հեռացման գործընթաց, ապա ժամանակն է, որ տեղի ունենա միավորման գործընթաց: Այս մասին դեկտեմբերի 22-ին Մոսկվայի տանը կայացած «Համագործակցության զարգացումը եվրասիական տարածության ինտեգացիոն գործընթացների համ ատեքստում խորագրով ԶԼՄ-ների հայ-ռուսական ֆորումին նման տեսակետ հայտնեց «Российская газета» թերթի արտասահմանյան բաժնի գլխավոր խմբագիր Պավել Գոլուբը: Նա նշեց, որ այժմ տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներն ու Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն իրեն շատ է ուրախացնում: «Մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի քաղաքացիներն էլ հետաքրքրվեն Ռուսաստանով, տեղյակ լինեն գործընթացներին: Այս առումով ԶԼՄ-ները շատ մեծ աշխատանք ունեն իրականացնելու»,- ասաց նա: Ըստ նրա’ ռուսական թերթերը շատ քիչ են ներկայանում Հայաստանում եւ առաջիկայում պետք է փորձել լրացնել այդ բացը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Գոլուբը ֆորումում ցանկություն հայտնեց թերթը ոչ միայն տարածել Հայաստանում, այլեւ հրատարակել նաեւ հայերենով: Առայժմ սրանք ցանկություններ են, սակայն հույս ունենք հաղթահարել լեզվական արգելքներն ու հայ ընթերցողին ներկայանալ հայերեն արտադրանքով»,- ասաց Պավել Գոլուբը:
Դեկտեմբերի 20-21-ը Երևանի «Մոսկվայի տանն» անցկացվել է «Համագործակցության զարգացումը եվրասիական տարածության ինտեգրացիոն գործընթացների համատեքստում» խորագրով ԶԼՄ-ների հայ-ռուսական ֆորումը, որին մասնակցել են հայաստանյան և ռուսաստանյան առաջատար տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչները: Ֆորումի ընթացքում քննարկվել են ԶԼՄ-ների դերը ռուս-հայկական հարաբերություններում, ռուսական ԶԼՄ-ների դիրքը Հայաստանում, հայկական շուկա դուրս գալու ճանապարհները, Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ների փոխազդեցության հնարավորություններ ը ԱՊՀ տարածության ինտեգրացիոն գործընթացների համատեքստում եւ այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում