Էրդողանը սպառնում է օտարերկրյա դիվանագետներին արտաքսել
Նմանատիպ
Թուրքիայում ապօրինությունների և կաշառակերության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության շրջանակում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնեն հայտնվել է մամուլի խիստ քննադատության թիրախում: Թուրքական մամուլը Ռիկարդիոնեին մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ այն բանի համար, որ այդ ձերբակալություններից հետո Ռիկարդիոնեն հանդիպել էր Անկարայում Եվրամիության ներկայացուցիչների հետ և «խախտելով դիվանագիտական էթիկան, անցանկալի հայտարարություն արել»: Հանդիպումից հետո թուրքական թերթերը քննադատել են ԱՄՆ դեսպանին և «Վեր կաց, գնա այս երկրից» պահանջ ներկայացրել նրան: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառավում նաև, որ հնարավոր է’ Ֆրենսիս Ռիկարդիոնեն «անցանկանլի անձ» հայտարարվի եւ արտաքսվի Թուրքիայից:
Կարդացեք նաև` Ստամբուլում երեք նախարարների որդիներ են ձերբակալվել
Ուշագրավ է, որ Թուրքիայում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպաններին «սադրիչ գործողությունները պաշտպանելու» համար քննադատել է նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ոստիկանության գործողությունների առնչությամբ Էրդողանն ասել է. «Սա միջազգային գործողություն է: Դեսպանները պաշտպանում են երկրում որոշ սադրիչ գործողություններ: Մենք կոչ ենք անում ձեզ զբաղվել ձեր գործերով: Մենք պարտադրված չենք ձեզ պահել մեր երկրում, և կարող ենք ձեզ արտաքսել մեր երկրից»: Էրդողանի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում