ԵՄ-ն արագացնում է Վրաստանի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը
Նմանատիպ
Վրաստանն արագորեն առաջ է շարժվում, որպեսզի բավարարի ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայանգրի ստորագրում , և այն պատրաստ կլինի օգոստոս ամսին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին’ ողջունելով ԵՄ-ի դեկտեմբերի քսանի’ արագացնելու Վրաստանի հետ համաձայանգրի ստորագրումը:
ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած երկօրյա համաժողովում որոշում են ընդունել որքան հնարավոր է արագացնել և ամենաուշը մինչ 2014 օգոստոսը ավարտել գործընթացը:
«Մենք ցանկանում ենք արագացնել Վրաստանի և Մոլդովային հետ ասոցիացման համաձայնագրի սոտորագրում: Կարծում եմ ամենաուշը կլինի հաջորդ տարվա օգոստոսին»,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհուրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ հատկապես Մոլդովայի հետ պետք է մինչ օգոստոս համաձայնագիրը ստորագրել: Նրա խոսքերով, անհրաժեշտ է արագացնել գործընթացները, սակայն իրենք պատրաստ են դրան:
«Անկեղծ ասած մենք սպասում էինք, որ ԵՄ-ն կարագացնի այդ գործընթացը և շատ ուրախ ենք, որ այն կկայանա ապրիլին », նշել է Գարիբաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում