Իրանի և միջնորդ «վեցյակի» բանակցությունները դադարեցվել են
Նմանատիպ
Ժնևում ավարտվել են փորձագետների մակարդակով բանակցությունները Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև, դրանք կշարունակվեն մոտ ժամանակներս: «Բանակցությունների փուլն ավարտվել է: Հայտարարվել է դադար»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցություններին մասնակցած աղբյուրը: Նա նշել է, որ հաջորդ հանդիպման ամսաթիվը չի որոշվել, բայց «կա այն բանի ըմբռնումը, որ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս»:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կասյանչիչը հավաստել է, որ բանակցությունները դադարեցվել են Ծննդյան տոների կապակցությամբ: «Տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն Նոր տարվա նախօրեին»,- հայտնել է նա:
Կասյանչիչը նաև հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էշթոնի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի միջև: Դրա մանրամասները նա չի հաղորդել: Ինչպես ավելի վաղ նշել են իրանական ԶԼՄ-ները, փորձագետների տեխնիկական կոնսուլտացիաների մանրամասների քննարկմանը նվիրված խոսակցությունը տևել է 45 րոպե:
Հետևեք մեզ նաև Telegram-ում