Փանջկիձեն ողջունել է Պուտինի հայտարարությունը
Նմանատիպ
Վրաստանը ողջունում Է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված բոլոր քայլերը՝ հաշվի առնելով իր ռազմավարական շահերի պաշտպանությունը: Այդ մասին դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն՝ ամփոփելով 2013 թվականի արդյունքները:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել Է Վրաստանի հետ այցագրային ռեժիմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը: Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել Էր, որ Մոսկվան միանգամայն կարող Է վերադառնալ Վրաստանի հետ անայցագիր ռեժիմին, և որ հարցը հարկավոր Է ուսումնասիրել փորձագիտական մակարդակով: Ինչպես սպասվում Է, այդ հարցը կքննարկվի Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասին ի միջև եկող տարվա սկզբին կայանալիք հանդիպմանը:
«Ինչ վերաբերում Է այցագրային ռեժիմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, մենք ողջունում ենք բոլոր այն քայլերը, որոնք կնպաստեն հարաբերությունների նորմալացմանը, թեև բոլորի համար պետք Է հասկանալի լինի, որ դա տեղի չի ունենա Վրաստանի ռազմավարական շահերի և տարածքային ամբողջականության հաշվին»,-հայտարարել Է Փանջիկիձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում