Հաջորդ տարին վճռորոշ կդառնա Եվրասիական տնտեսական միության ստեղծման համար. Նարիշկին
Նմանատիպ
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել Է, որ հաջորդ տարին պետք Է վճռորոշ դառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմավորման ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հաջորդ տարին պետք Է վճռորոշ դառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման ճանապարհին, որը բաց Է նաեւ այլ մասնակիցների միանալու համար»,- դեկտեմբերի 23-ին ասել Է Նարիշկինը՝ ելույթ ունենալով պալատի նստաշրջանի վերջին լիագումար նիստում:
Նա նշել Է, որ ընթացիկ տարին կարեւոր Էր միջխորհրդարանական երկխոսության զարգացման համար: «Այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Մոսկվայում կայացած երկրորդ Միջազգային խորհրդարանական համաժողովը, մեր պատվիրակության աշնանային այցը Ստրասբուրգ (ԵԽԽՎ) եւ մյուս միջոցառումները, ցույց են տվել, որ ծագող տարաձայնություններն անհաղթահարելի խոչընդոտ չեն համագործակցության համար»,-ասել Է Նարիշկինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում