Մարգվելաշվիլին երբեք ամանորյա նվերներ չի ստացել
23/12/2013 14:19
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պատասխանելով այն հարցին, թե որն Է եղել իր ստացած ամենահաճելի ամանորյա նվերը, հայտարարել Է, որ իրեն «երբեք ամանորյա նվերներ չեն տվել», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ ընտանիքում ամանորյա նվերներ տալու ավանդույթ չի եղել»,-հայտնել Է Մարգվելաշվիլին վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 23-ին:
Վրաստանի նախագահը պատրաստվում Է առաջինը շնորհավորել իր ընտանիքի անդամների Ամանորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում