Իսլամական կուսակցությունը կոչ է արել չեղյալ հայտարարել Նոր տարին
23/12/2013 17:46
Նմանատիպ
Ադրբեջանի իսլամական կուսակցությունը Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին կոչ է արել միջոցներ ձեռնարկել դեկտեմբերի 31-ին Նոր տարվա տոնական միջոցառումները կանխելու համար:
Իսլամիստներն իրենց կոչը պատճառաբանում են նրանով, որ այս տարի դեկտեմբերի 31-ը համընկնում է Մուհամեդ մարգարեի մահվան և իմամ Հուսեյնի զոհվելու օրվա հետ: «Կարծում ենք, որ Մարգարեի մահվան օրը պետք է նշվի որպես համաժողովրդական հիշատակման օր: Այդ օրը հեռուստաալիքներով տոնական շոուները պետք է սահմանափակվեն, մեծ տեղ պետք է հատկացվի քարոզներին և աստվածաբանների հետ զրույցներին»,- նշվում է կոչում: Մահմեդականների վարչությունը չի մեկնաբանել այդ կոչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում