Մարգվելաշվիլու այցը Բաքու չեղյալ է հայտարարվել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: Այս մասին,«Թրենդ»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի նորընտիր նախագահը Ադրբեջան կայցելի այս շաբաթվա ընթացքում: Այցի ընթացքում ծրագրվում էր քննարկել երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Այցը չեղյալ հայտարարելու պատճառների մասին չի նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում