Կիևի Մայդանում Ամանորի գիշերը ելույթ կունենան Pink Floyd-ն ու Modern Talking-ը
Նմանատիպ
Կիեւի Անկախության մայդանում Ամանորի գիշերը կկայանա տոնական մեծ համերգ, որի մասնակիցների թվում կարող են լինել Pink Floyd եւ Modern Talking խմբերը, տեղեկացնում է «Արմենպրեսե-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք սպասում ենք, որ Ամանորի գիշերը Մայդանում կհավաքվի առնվազն մեկ միլիոն մարդ, եւ դա կարող է դառնալ համաշխարհային ռեկորդե,- պատմել է Միխայիլ Բլավացկին, որը կատարում է այսպես կոչված Ազգային դիմադրության շտաբի պարետի պարտականությունները:
Բլավացկին հայտնել է, որ բանակցություններ են ընթանում համերգին Pink Floyd լեգենդար բրիտանական խմբի եւ 80-ական թվականներին Խորհրդային Միությունում մեեծ ժողովրդականություն վայելող Modern Talking գերմանական խմբի մասնակցության շուրջ:
Ուկրաինական ընդդիմության առաջնորդները խոստացել են իրենց ընտանիքների հետ միասին Նոր տարին դիմավորել Մայդանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում