Վախճանվել է հրազենի հռչակավոր կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը

Վախճանվել է հրազենի հռչակավոր կոնստրուկտոր 94-ամյա Միխայիլ Կալաշնիկովը, ով նոյեմբերի 17-ից գտնվում էր Ուդմուտրիայի հանրապետական սրտաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Այսօր տխուր լուր է ստացվել. կյանքի 94-րդ տարում երկարատև և շարունակական ծանր հիվանդությունից վախճանվել է հրազենի հռչակավոր կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեյի Կաշանիկովը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուդմուտրիայի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Չուլկովը: Կաշանիկովը հրազենի առաջատար կոնստրուկտոր է, աշխարհում ամենահուսալի և հայտնի ինքնաձիգի հեղինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում