«Թուրքիայի ավիաուղիներ»-ը արգելել են գյուլենական թերթերը
Նմանատիպ
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներում այսօրվանից արգելվել է Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական համայնքին պատկանող «Զաման», «Բուգյուն», «Today’s Zaman» և «Միջին Ասիա» թերթերը, որոնք բաժանվում էին բիզնես-դասի ուղեւորներին:
Ինչպես երեւում է, օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ ծայր առած հակամարտությունն արտացոլվել է նաև թուրքական պետական օդուղիների քաղաքականության մեջ:
Ապօրինությունների, կոռուպցիայի և դրամաշորթության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության շրջանակում դեկտեմբերի 17-ին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երեք նախարարների որդիների, հայտնի գործարարների հետ 50-ից ավելի անձանց երկիրը ցնցած ձերբակալությունից հետո Էրդողանը «պատերազմ է հայտարարել» գյուլենական աղանդի հետեւորդներին: Աշխատանքից ազատվել են մեծ թվով իրավապահներ: Կոռուպցիայի մասնակցության մեջ կասկածվող 4 նախարար հրաժարական են ներկայացրել: Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում, որ ոնց մասնակիցները պահանջում են կառավարության եւ Էրդողանի հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում