Կոռուպցիայի սկանդալի պատճառով Թուրքիան արդեն 4 մլրդ դոլարի վնաս է կրել
Նմանատիպ
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով երեք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների հետ 50-ից ավելի անձանց ձերբակալությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» թերթը հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ անցած շաբաթ դոլարի արժեքի’ 10 ղուրուշով բարձրանալը էներգետիկայի վրա ծախսերը Թուրքիայում 4 մլրդ դոլարով ավելացել են:
«Դոլարի փոխարժեքը 2.09 լիրա դառնալը խիստ բացասական է Թուրքիայի էներգետիկ տնտեսության համար, որը վերջին մեկ շաբաթում արդեն 4 մլրդ դոլար հավելյալ ծախսեր է պահանջել»,- նշել է թուրք նախարարը:
Թուրքիայում աղմկահարույց ձերբակալություններից հետո կալանսվորվել են ներքին գործերի եւ էկոնոմիկայի նախարաների որդիները եւ հայտնի բիզնեսմեններ, ովքեր մեղադրվում են պաշտոնատար անձանց հետ կոռուպցիոն կապերի մեջ: Սկանդալը ցնցել է թուրքական հասարակությանը: Թուրքիայով մեկ սկսված բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում