Կայացավ «Հայատյացությունն Ադրբեջանում» գրքի շնորհանդեսը
Նմանատիպ
Դեկտմեբրի 24-ին կայացավ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադրիբեկյանի «Армянофобия в Азербайджане» գրքի շնորհանդեսը:
Համահեղինակներից Անժելա Էլիբեգովան նշեց, որ գրքի լույսընծայումը մեծ աշխատանքի արդյունք է’ աջակցության համար հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին»:
Արմինե Ադիբեկյանն էլ հավելեց, որ գիրքը նախատեսված չէ թույլ նյարդեր ունեցող մարդկանց և երեխաների համար, այլ ինֆորմացիոն բազա է բոլոր հետաքրքվողների համար, որտեղ ներկայացված է մեր հարևան երկրում տիրող իրական վիճակը’ կապված հայերի և հայատյացության հետ:
Գիրքը բաղկացած է 19 գլուխներից, որոնք կարելի է դասակարգել երեք հիմնական խմբերի մեջ’ պատմական ակնարկ, ներկա իրավիճակ և հայատյացության քարոզում ադրբեջանցի երեխաների շրջանում:
Առաջին խմբի մեջ են ներառված այն գլուխները, որտեղ ներակացվում է քսենոֆոբիան և դրա դրսևորումները ադրբեջանցիների կազմավորման վաղ փուլում: Հեղինակները նշում են, որ ադրբեջանցիների, որպես ազգի ձևավորման հիմքում դրվել է հակահայկականությունը, որն էլ մինչ այժմ նրանց կոնսոլիդացնող գործոն է:
Այնուհետև ներկայացվում է երկրորդ բլոկը, որի մեջ ներառված են Ադրբեջանում ապրող 30000 հայերի միֆին նվիրված գլուխը, հայկական անունների արգելքը, Բաքվի սև ցուցակները, օբյեկտիվ իրականությունը ներկայացնող ադրբեջանիցների մեջ հայկական արյուն գնտելը և նմանատիպ մի շարք փաստեր ներկայացնող գլուխները:
Գքրի հարջորդ գլուխներում ներկայացվում է հայատյացության դրսևորումը ադրբեջանական պաշտոնյանների հայտարարություններում, ԶԼՄ-ում, գիտական, ուսուսմանական և գեղարվեստական գրականության մեջ:
Ինչպես ամփոփեց Անժելա Էլիբեգովան, գրքում եզրակացություններ չեն տրվել, այլ պարզապես փաստեր են ներկայացվել, որպեսզի ընթերցողներն ու խնդրի հետազոտողները հետագայում չկաշկանդվեն հեղինակների գնահատականներից:
Արմինե Ադիբեկայանն էլ իր հերթին կոչ արեց գիրքը չծառայեցնել ադրբեջանատյացության սերմանամանը, այլ պարզապես օգտագործել այն որպես տեղեկատվական բազա: Նա նաև խնդրեց ադրբեջանցի հեղինակներին գիրքը քննադատելուց առաջ խոսել միայն փաստերի լեզվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում