Նազարբաևը գնահատել է Հայաստանի պատրաստակամությունը
Նմանատիպ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում բացված նիստում, խոսելով Միությանը Հայաստանի անդամակցության մասին, հիշեցրել Է, որ երկիրը Ղրղզստանից ավելի Է պատրաստ Մաքսային միություն մտնելուն: «Հայաստանի «ճանապարհային քարտեզն» ընդհանուր առմամբ համաձայնեցված Է, հնարավոր եմ համարում նրա ընդունումը»,-ասել Է Նազարբաեւը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ պատրաստ է ստորագրել քարտեզները’ հատուկ կարծիքով:
Միեւնույն ժամանակ Նազարբաեւն անթույլատրելի Է համարել Մաքսային միությանը երկրների միանալը հատուկ ռեժիմների պահպանմամբ: «Մենք չպետք Է թույլ տանք Մաքսային միությանը երկրների որեւԷ միացում հատուկ ռեժիմի պահպանմամբ»,-հայտարարել Է նա: Ղազախստանի նախագահն ընդգծել Է, որ «Մաքսային միությանը կիսատ-պռատ անդամակցություններ չպետք Է լինեն»: Այդ կապակցությամբ Նազարբաեւն առաջարկել Է մշակել Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու «ճանապարհային քարտեզ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում