Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ
24/12/2013 19:40
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության («Ազատ Հայրենիք» կուսակցություն) եւ «Արցախատուն» անկախ պատգամավորական խմբի անդամների հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը արժևորել է «Հայրենիք» խմբակցության և «Արցախատուն» խմբի ակտիվ մասնակցությունը պետբյուջեի քննարկմանը և նրանց սկզբունքային դիրքորոշումները’ նշելով, որ նման գործելաոճը միմիայն նպաստում է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի հնարավորինս համապարփակ եւ իրատեսական լինելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում