Ուկրաինայում ադրբեջանցի գործարար է սպանվել
25/12/2013 10:17
Նմանատիպ
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի գործարար Վիդադի Մամեդովի վրա, որի արդյունքում նա և նրա կինը’ Յավեր Մամեդովան, սպանվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությանը հայտնել է Լուգանսկի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Աքիֆ Հումբաթովը:«Առավոտյան, այն բանից հետո, երբ Վիդադիի եւ Յավերի երեխաները գնացել են դպրոց, անհայտ անձինք գնդակոծել են նրանց տունը, ինչի հետևանքով ամուսինները տեղում մահացել են»,- հայտնել է Հումբաթովը: Լուգանսկի ոստիկանությունը փաստի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում