Հալեպի հայկական դպրոցներում ամանորյա միջոցառումներ տեղի կունենան
Նմանատիպ
Թեփետ հայաշատ Հալեպում իրավիճակը բախումնային է և լարված, այնուամենայնիվ, հայկական դպրոցները պատրաստվում են ամանորյա միջոցառումների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ երեխաներին ուրախացնելու նպատակով հայկական դպրոցներում տոնական միջոցառումներ տեղի կունենան: Բացի այդ, ՀԲԸՄ-ն պատրաստվում է տոնական համերգ կազմակերպել համայնքի համար: Ավետարանական եկեղեցու, ինչպես նաև Կաթողիկե եկեղեցիների համայնքները նույնպես փոքր միջոցառումներ կկազմակերպեն: Այսպիսով՝ անգամ դժվարին իրավիճակում հալեպահայերը փորձում են դրական հույսերով տրամադրված դիմավորել գալիք տարին: Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, աղբյուրը նշեց, որ վերջին շրջանում քաղաքի քրիստոնեական շրջանները դառնում են ռմբակոծության թիրախ:
Ավելի վաղ 6 հրասանդների թիրախ են դարձել «Կիլիկիա» շենքը, ազգային «Սահակյան» վարժարանի մոտ գտնվող թաղամասը, «Սիս» շենքը և այլն: Բարեբախտաբար, հրասանդների ընկնելու հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել, միայն նյութական վնաս են կրել մոտակա բնակարանները և մեքենաները:
Երկուսուկես տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում