Թուրքիայի կառավարության կազմը կփոխվի. Աբդուլահ Գյուլ
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդես է եկել կոռուպցիայի, կաշառակերության եւ դրամաշորթության մեղադրանքներով օրերս երկիրը ցնցած ձերբակալությունների հետ կապված հայտարարությամբ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական TRT haber-ը, Գյուլը հանգստություն եւ կայունություն պահպանելու կոչ է արել թուրքական հասարակությանը’ ասելով, որ «յուրաքանչյուրը պետք է հարգանք դրսեւորի հետաքննական գործընթացի նկատմամբ»: Նա ասել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանգամանորեն քննարկել է երկրի կառավարության կազմը փոփոխելու հարցը: «Նա տարբեր մտքեր ունի: Ես եւս իմ մտքերը փոխանցեցի նրան: Նա այժմ պատրաստություններ է տեսնում, գնահատականներ է տալիս կատարվածին»,- ասել է Գյուլը’ նշելով, որ կառավարության կազմի փոփոխությունների մասին հայտնի կդառնա Պակիստանից Էրդողանի վերադարձից հետո:
Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա գործողությունների արդյունքում’ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիներին, Ստամբուլի Ֆեթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրին, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Ասլանին, գործարարներ Ռեզա Զարրաբին, Ալի Աղաօղլուին եւ նրանց հետ եւս 50-ից ավելի անձանց, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մեծ յուրացումներին մասնակցության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում