Թուրքիայում կոչեր են սկսվել Նոր տարին նշելու դեմ
Նմանատիպ
Թուրքիայի «Բարօրություն» պահպանողական կուսակցության երիտասարդական թեւը հանդես է եկել մոտեցող Նոր տարին չնշելու կոչով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական odatv.com լրատվական կայքը հայտնում է, որ թուրք երիտասարդները Բայազետում հսկա պաստառ են փակցրել, որում թուրք տղամարդը բռունցքով հարվածում է Ձմեռ պապին, իսկ ներքում գրված է. «Ոչ տարեվերջյան եւ Նոր տարվա տոնակատարություններին»:Թուրք երիտասարդ պահպանողականները հայտարարել են, որ Թուրքիայում Նոր տարվա եւ Ձմեռ պապի հետ կապված տոնակատարությունները «հարված է մահմեդականությանը»: Նրանք նշել են, որ այդ տոնակատարությունները քրիստոենական են, դեմ են իսլամի սկզբունքներին եւ չեն կարող ընդունվել մահմեդական Թուրքիայում:
Երեկ նման հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի իսլամական կուսակցությունը: Կուսակցության ղեկավարությունը դիմել էր Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին Նոր տարվա եւ Մարտի 8-ի տոնակատարությունները Ադրբեջանում վերացնելու պահանջով’ հիմնավորելով դա իսլամի սկզբունքներին դեմ լինելու հանգամանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում