Վաշինգտոնում կրակել են երեխաներին նվերներ բաժանող Սանտա Կլաուսի վրա
Նմանատիպ
Սուրբ Ծննդյան նախօրյակին օդաճնշական զենքից մեջքին կրակոցներ Է ստացել Սանտա Կլաուսի զգեստով տղամարդը, որը նվերներ Էր բաժանում մայրաքաղաքի մանուկներին: Միջադեպը տեղի Է ունեցել Բարի Ֆարմի շրջանում, որը գտնվում Է քաղաքի հարավ – արեւելքում եւ համարվում Է ամենաբարեհաջողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Ըստ տեղական իշխանությունների՝ տուժածը, որի անունը չի հայտնվում, հոսպիտալացվել Է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սկզբում նա լսել Է թրխկոցներ, իսկ հետո զգացել Է սուր ցավ:
Կրակոցների պահին թխամորթ Սանտան կամավորների խմբին օգնում Էր երեխաներին բաժանելու նվերները, որոնք հավաքվել Էին բարեգործական կազմակերպությունների կողմից: Ինչպես նշում են տեղացի բնակիչները, վերջին 22 տարում, որ գոյություն ունի այս ավանդույթը, նման ոչ մի բան տեղի չի ունեցել:
Կրակոցները կատարվել են հարեւան շենքի լուսամուտից եւ կրել են ուղղորդված բնույթ: Ոստիկանությունը կատարում Է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում