Թուրքիայում երկու նախարար է հրաժարական տվել
25/12/2013 13:24
Նմանատիպ
Թուրքիայի ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարներ Մուամար Գյուլերը և Զաֆեր Չաղլայանը հրաժարական են տվել: Թուրք նախարարների հրաժարականները պայմանավորված են դեկտեմբերի 17-ին Թուրքիայի անվտանգության մարմինների’ ապօրինությունների, կոռուպցիայի և դրամաշորթության մեղադրանքներով նրանց որդիների և հայտնի գործարարների հետ 50-ից ավելի մարդկանց ձերբակալությամբ:
Թուրքական մամուլը հայտնել էր, որ այդ գործողությունների շրջանակում ձերբակալվել էր նաև բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի որդին, ով հետո ազատ էր արձակվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում