Ռուսական ռազմաբազան հետախույզների դահուկավազքի վարժանքներ է անցկացնում Հայաստանի լեռներում
Նմանատիպ
Հայաստանի ռուսական ռազմակայանը դահուկավազքի վարժանքներ են անցկացնում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ: Միջոցառումներում ընդգրկված են 300-ից ավելի զինծառայողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում զինվորականները մեկ ամսվա ընթացքում կյուրացնեն դահուկավազքի, խոչընդոտների հաղթահարմա ն հնարքներն ու եղանակները, ինչից հետո 20-կիլոմետրանոց երթ կանցկացվի դեպի «Կամհուդ» լեռնային ուսումնավարժական համալիր: Այնուհետեւ հետախույզները ուսումնական հրաձգության վարժանքներ կատարելիս կփորձեն նշանառու եւ արագ կրակ բացել տեղից եւ դահուկավազքի ընթացքում: Ինչպես նշել Է ռազմակայանի հրամանատարի՝ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի հարցերով օգնական կապիտան Ալեքսանդր Վոլնիխը, դահուկավազքի պարապմունքների ընթացքում միավորման զինվորների ու սերժանտների մեջ դաստիարակվում են անհրաժեշտ ֆիզիկական որակներ՝ դիմացկունություն, ուժ, ճարպկություն, արագություն, շարժումների փոխհամաձայնեցում, ինչպես նաեւ բարոյակամային որակներ՝ համարձակություն, հաստատակամություն, վճռականություն եւ տոկունություն:
Հայաստանում ռուսական ռազմաբազան վերջին շրջանում մի քանի կարեւոր վարժանքներ է անցկացրել: Դեկտեմբերի կեսերին ռազմաբազան անցկացրել է դիպուկահարների ստորաբաժանումների պատրաստության կատարելագործման վարժանքներ եւ ձմեռային պայմաններում լեռնային տեղանքի ճանապարհներին «Էքստրեմալ վարման» պարապմունքներ’ երիտասարդ վարորդների մանակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում