Փակվել է Անգլիայի Jacksons Corner նշանավոր հանրախանութը
Նմանատիպ
Անգլիան հրաժեշտ է տվել իր պատմական արժեքներից մեկին՝ Jacksons Corner նշանավոր հանրախանութին: Ռեդինգ քաղաքի գլխավոր փողոցում վերջին 138 տարվա ընթացքում անընդմեջ աշխատած հանրախանութը փակվել է դեկտեմբերի 24-ին՝ չդիմանալով ինտերնետ-առեւտրի հետ մրցակցությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:1875 թվականի սեպտեմբերի 17-ին բացված Jacksons Corner-ը դարձել է Եվրոպայի առաջին խանութներից մեկը, որն առաջարկել Է առետրի նոր ձեւեր, օրինակ, դարակներում ապրանքների դասավորումը գնորդներին հնարավորություն էր տալիս ուղղակիորեն մոտենալ դրանց:
Լոնդոնից 54 կիլոմետր արեւմուտք գտնվող քաղաքի հանրախանութը միջազգային բարձր հեղինակություն ուներ: 19-րդ դարի վերջին Եվրոպայի, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի երկրներից բազմաթիվ գործարարներ էին այցելում այնտեղ, որպեսզի անհրաժեշտ գիտելիքներ ստանան ժամանակակից առեւտրի կազմակերպման վերաբերյալ: Jacksons Corner-ը հատկապես հռչակված էր իր ֆրակներով, տղամարդու գլխարկներով եւ փողկապներով, որոնց համար առանձնացված էր հատուկ ընդարձակ բաժին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում