Հայտնի է Թուրքիայի նոր կառավարության կազմը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնաը հայտարարել է կառավարության նոր անդամների անունները: Այս մասին տեղեկացնում է hurriyet.com.tr.-ը:

Կառավարության նոր կազմը հետևյալ տեսքն ունի. փոխվարչապետ’Էմրուլլախ Իշլեր, արդարադատության նախարար ‘ Բքեիր Բոզդագ, սոցիալական և ընտանեկան հարցերով նախարար’ Այշենուր Իսլամը, էկոնոմիկայի նախարար’ Նիխատ Զեյբեկը, բնապահպանության նախարար Իֆրս Գյուլյուջե, երիտասարդության հարցերով և սպորտի հարցերով նախարար’ Ակիֆ Չագատայ Քիլիջը, ներքին գործերի նախարար’ Էֆկան Ալա, տրանսպորտի նախարար Լյուտուֆ էլվանը, արդյունաբերության և տեխնոլոգիաների հարցերով նախարար’ Ֆիկրի Իշիկը, ԵՄ-ի հետ հարցերով նախարար’ Մելութ Չավուշօղլուն:

Այսպսիսով, նախատեսված յոթի փոխարեն, Գյուլն ու էրդողանը փոխել են ինը նախարարների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում