Հալեպում հայկական կրթական հաստատությունների սաներ են վիրավորվել
Նմանատիպ
Հալեպում դեկտեմբերի 25-ին’ հետմիջօրեին, Սուլեյմանիե, Աուճեթ Ալ Ճըպ եւ Թելիֆոն Հաուայի շրջաններում ընկած ռումբերի պայթյունից երկու հայեր են վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, վիրավորվել են Համազգայինի Հայագիտական հիմնարկի ուսանող Անի Դավթյանը եւ Ազգային Քարեն Եփփե ճեմարանի աշակերտ Արա Արամյանը: Մի ընտանիքի վիրավորվելու դեպք էլ է արձանագրվել, սակայն դրա մասին մանրամասներ դեռ չեն փոխանցվում:
Սիրիայում ավելի քան 2,5 տարի շարունակվող հակամարտության հետեւանքով բազմաթիվ հայեր են տուժել: Հայկական համայնքը մոտ 7 տասնյակ կորուստ է ունեցել: Ամեն օր ընկնող ռումբերից հայերի տներ, կրթական, կրոնական հաստատություններ են ավերվում, մարդիկ են տուժում: Արաբալեզու կայքերը հաղորդել են, որ հակամարտության ընթացքում 110 հայ է առեւանգվել: Նրանց մի մասն ազատ է արձակվել փրկագնի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում