Պուտինը դարձել է Ռուսաստանի տարվա քաղաքական գործիչը
26/12/2013 13:18
Նմանատիպ
2013 թվականին վերստին տարվա քաղաքական գործիչ Է ճանաչվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ժողովրդականության ցուցանիշով երկրորդ տեղում Է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման տվյալները:
Ինչպես նշել Է ՀԿՈւՀԿ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը, հարցման մասնակիցների 44 տոկոսը տարվա քաղաքական գործիչ Է ճանաչել Վլադիմիր Պուտինին: 8 տոկոսով երկրորդ տեղում Է Սերգեյ Շոյգուն, եռյակը եզրափակում Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ֆյոդորովն ասել Է, որ անցյալ տարի եւս Պուտինը գլխավորել Է քաղաքական գործիչների վարկանիշը՝ հավաքելով 54 տոկոս: Երկրորդ տեղում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն Էր (16 տոկոս), երրորդում՝ Շոյգուն (13 տոկոս):
Հետևեք մեզ նաև Telegram-ում