Թուրքիայում կրկին հակակառավարական ցույցեր են
Նմանատիպ
Թուրքիան ցնցած հակակոռուպցիոն գործողությունները շարունակում են երկրում հակակառավարական ցույցերի պատճառ դառնալ: Հերթական հակաիշխանական ելույթները Ստամբուլից հետո տեղի են ունեցել Անկարայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ցույցին մասնակցել է 500 մարդ:Ցուցարարները պահել են «Կառավարություն’ հրաժարական», «Ցտեսություն Էրդողան» գրություններով պաստառներ: Բողոքավորները փակել են ճանապարհը երթևեկության համար: Նրանք պահանջել են, որպեսզի բացահայտվեն կաշառակերության բոլոր դեպքերը, իսկ կառավարությունն անհապաղ հրաժարական տա:
Թուրք նախարարների հրաժարականները պայմանավորված են դեկտեմբերի 17-ին Թուրքիայի անվտանգության մարմինների կողմից ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով նրանց որդիների եւ հայտնի գործարարների հետ 50-ից ավելի մարդկանց աղմկահարույց ձերբակալությամբ: Թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել նաեւ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ: Նշվել էր, որ ձերբակալված գործարար Ռեզա Զարրաբից Բաղըշը 1,5 մլն դոլար կաշառք էր ստացել’ նրա խնդրանքով «որոշ հարցեր» լուծ ելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում