Թուրքիան նոր վարչապետի կարիք ունի. Եվրախորհրդարանի պատգամավոր
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդան Թուրքիայում երեք նախարարների հրաժարականի հետ կապված հայտարարել է, որ «Թուրքիան ավելի նվազ ավտոկրատ ու նոր վարչապետի կարիք ունի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, այս մասին Սվոբոդան գրառել է Twitter-ի իր էջում’ մեկնաբանելով վերջին շաբաթում ապօրինություննե րի, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով երեք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների հետ 50-ից ավելի անձանց Թուրքիան ցնցած սկանդալային ձերբակալությունները: Այդ ձերբակալություններից հետո հարաժարական են տվել Թուրքիայի ներքին գործերի, էկոնոմիկայի ու բնապահպանության եւ քաղաքաշինության եւ մի քանի այլ նախարարները:«Հրաժարականներից հետո Էրդողանը հայտնվել է դժվար դրության մեջ: Գուցե եւ Թուրքիան նոր վարչապետի կարիք ունի. ավելի նվազ ավտոկրատ եւ երկխոսության պատրաստ»,- նշել է նա:
Սոցիալիստ Սվոբոդան Էրդողանին ավելի վաղ քննադատել էր նաեւ Ստամբուլի Գեզի այգու հետ կապված զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու համար: «Էրդողանը պետք է դադարեցնի Ստամբուլում քաղաքացիների վրա անվտանգության ուժերի հարձակումները եւ սադրիչ նախագիծը: Բախումներին քաղաքական նախագծերով եւ ոստիկանության բռնություններով մասնակցելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը պետք է սոցիալական հաշտություն ստեղծի հասարակության մեջ»,- հայտարարել էր նա:
Ուշագրավ է, որ Էրդողանի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաեւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: «Այն բանից հետո, երբ էկոնոմիկայի նախարար Էրդողան Բայրաքթարը հրաժարական ներկայացնելու ժամանակ նշեց, որ քաղաքաշինության բնագավառում բոլոր ապօրինությունները կատարվել են վարչապետի հանձնարարությամբ եւ գիտությամբ, Էրդողանն այլեւս չի կարող վարչապետ լինել եւ պետք է անհապաղ հրաժարական տա: Կոռուպցիան եւ ապօրինությունները պաշտպանող մարդուց վարչապետ չի կարող լինել», -հայտար? ?րել է Քըլըչդարօղլուն:
Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել են բարձրաստիճան ղեկավարության կոռուպցիոն գործողությունները բացահայտած 50-ից ավելի ոստիկանական վարչությունների եւ բաժինների պետեր եւ սպաներ: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Թուրքիայում կոռուպցիայի մեջ մասնակից չինովնիկներին բացահայտած ոստիկաններին աշխատանքից հեռացնելու առնչությամբ հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր այդ գործողություններով ռիսկի տակ է դրել Թուրքիայի’ Եվրամիությանն անդամակցության հարցը: Ֆյուլեն հայտարար ության մեջ նշել է, որ իրենց պարտականությունները կատարած ոստիկաններին աշխատանքից հեռացնելով Էրդողանը ոտնահարել է ԵՄ-ի դատական համակարգի անկախության երաշխիք հանդիսացող կանոնները, որը Թուրքիայի’ ԵՄ անդամակցության համար ամենակարեւոր պայմաններից մեկն է:
Թուրքիայի իրավապահ մարմինները դեկտեմբերի 17-ին ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության շրջանակում ձերբակալել են երեք նախարարների որդիների, եւ պետական պաշտոնյաների հետ կոռուպցիոն հարաբերությունների մեջ գտնվող հայտնի գործարարների: Էրդողանը բարձրաստիճան ոստիկաններին աշխատանքից հեռացրել է այն բանի համար, որ նրանք նախապես իրեն տեղյակ չեն պահել իրագործվելիք ձերբակալությունների մասին: Էրդողանն այսօր հրապարակել է նոր կառավարությասն կազմը
Հետևեք մեզ նաև Telegram-ում