«Հզբոլլահ»-ը հարձակումներ է պատրաստում Բաքվում
Նմանատիպ
«Հզբոլլահ» կազմակերպությունը պատրաստվում է ահաբեկչական գործողությունների շարք իրագործել Բաքվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Քուվեյթում հրապարակվող «էր-Ռաի» թերթը’ հղում կատարելով արեւմտյան եւ իսրայելյան հետախուզության իր աղբյուրներին:Ըստ այդ տեղեկատվության, «Հզբոլլահ»-ը գրոհներ է պատրաստում Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում եւ Եգիպտոսում իսրայելական օբյեկտների վրա: Ահաբեկչական ակտերի համար օգտագործվելու են եվրոպական անձնագրեր ունեցող եւ եվրոպացու արտաքինով թյուրքական ծագումով անձիք: Այլ մանրամասներ չեն նշվում:
Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայություններն Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետախուզությունների օգնությամբ կանխել էին Բաքվում «Հզբոլլահ»-ի ծրագրած մի քանի ահաբեկչական ակտեր: Սակայն Բաքվում Իսրայելի դեսպանատան շենքում ահաբեկչական ակտի կասեցումից հետո, Իրանի միջնորդությամբ, «Հզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի եւ Ադրբեջանի միջեւ ոչ պաշտոնական համաձայանություն էր ձեռք բերվել, ինչով կազմակերպությունը խոստացել էր Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ չիրագործել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում