Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի Դավութօղլուի այցը Հայաստան
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում քննարկվելու է երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Աքշամ» պարբերականը, ԱԱԽ նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին, Չանքայա նախագահական պալատում’ Աբդուլլա Գյուլի նախագահությամբ:Նիստին առաջնահերթ քննարկվելու են երկրի ներքին խնդիրները, օրակարգային զարգացումները, ահաբեկչության դեմ պայքարում գրանցած վերջին զարգացումները: Քննարկվելիք հարցերի թվում են լինելու նաև միջազգային մի շարք զարգացումներ: Մասնավորապես, օրակարգում կլինի Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցով’ «Ժնև-2» հանաժողովից առաջ: ԱԱԽ նիստին անդրադարձ կկատարվի նաև Իրաքի հետ էներգետիկ երկխոսությանը, Իսրայելից փոխհատուցում ստանալու հարցին, օդային պաշտպանության հարցում Չինաստանի հետ համագործակցությանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաս տան կատարած այցին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան էր ժամանել դեկտեմբերի 12-ին’ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում