Ադրբեջանում ընտրասերված աբորտները դեմոգրաֆիական խնդիրներ են ստեղծում
Նմանատիպ
Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել է, որ այսօր Ադրբեջանը բախվել է կանանց և տղամարդկանց թվաքանակի անհավասարակշռության ժողովրդագրական խնդրի:
2013թ.-ին կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփող նիստում ունեցած ելույթում Հուսեյնովան ասել է, որ վերջին 20 տարում տղամարդկանց թիվն Ադրբեջանում շեշտակի աճել է, բնակչության սեռական հարաբերակցությունը հավասարվել է:
Հուսեյնովան ծագած ժողովրդագրական խնդիրը պատճառաբանել է Ադրբեջանում տարածված ընտրասերված աբորտներով, երբ ապագա երեխայի ծնողները հրաժարվում են աղջիկ երեխա ունենալուց: Նրա խոսքով’ վերջին 20 տարում կատարվող նման աբորտների պատճառով Ադրբեջանում սեռերի անհավասարակշռություն է առաջացել: Ադրբեջանում չի պահպանվում մինչև հղիության 5-րդ ամիսը երեխայի սեռը չհայտնելու մասին օրենքը, ինչն էլ այդ խնդրի առաջացման հիմնական պատճառն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում