Սանտա Կլաուսների ավազակախմբերը ոսկերչական խանութներ են կողոպտել Ալբանիայում եւ Կոսովոյում
Նմանատիպ
Սանտա Կլաուսի շորեր հագած հանցագործները Ծննդյան տոների ընթացքում Ալբանիայում եւ Կոսովոյում երկու զինված հարձակում են գործել ոսկերչական խանութների վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse-ին: Ինչպես նշել Է Ալբանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ֆլորիոն Սերիանին, առաջին միջադեպը տեղի Է ունեցել Տիրանայում. չորս չարագործներ՝ Սանտա Կլաուսի հագուստով, ներխուժել են Ալբանիայի մայրաքաղաքի առեւտրական կենտրոններից մեկին կից ոսկերչական խանութ եւ, ինքնաձիգներով սպառնալով սեփականատիրոջը, տարել են մեծ քանակությամբ թանկարժեք իրեր:
Իսկ դեկտեմբերի 26-ին երեք «Սանտա Կլաուսներից» բաղկացած ելուզակախումբը կողոպտել Է Կոսովոյի Պրիզրեն քաղաքի ոսկերչական խանութը: Այդ հարձակման հետեւանքով վիրավորվել Է երկու մարդ:
Առայժմ պարզ չԷ, թե այս կողոպուտներն արդյոք նույն հրոսակախմբի ձեռքի գործն են, թե տարբեր հանցախմբեր միմյանցից անկախ են որոշել դիմակավորվելու համար օգտվել Ծննդյան տոների իրարանցումից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում