Թուրքական դատարանը Էրդողանի որդուն կալանքի տակ առնելու որոշում է կայացրել
27/12/2013 11:30
Նմանատիպ
Թուրքիան ցնցած կոռուպցիոն գործի շրջանակներում թուրքական դատարանը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն’ Բիլալ Էրդողանին կալանքի տակ առնելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» պարբերականը տեղեկացնում է, որ նախկինում գործը քննող դատախազ Մուամմեր Աքքաշի հրահանգով Բիլալ Էրդողանը կանչվել է պարտադիր ցուցմունք տալու: Թուրքիայի վարչապետի որդին դատախազությունում պետք է հարցաքննվի որպես հանցագործ խմբավորման մասնակից:
Հետաքրքրական է, որ այս որոշումից հետո թուրքական իշխանությունները կոռուպցոին գործը հետաքննող դատախազին հեռացրել էին գործի քննությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում