Բակո Սահակյանը նվերներ է հանձնել ՊԲ հրամանատարներին և 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել է Պաշտպանության բանակի միավորումների եւ զորամասերի հրամանատարներին եւ 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը, քանի որ նա պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլեւ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան:Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ լինելու է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Բակո Սահակյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն, ուժ ու կորով, առողջություն եւ ամենայն բարիք:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում