Ադրբեջանում նոր կուսակցություն է ստեղծվել
Նմանատիպ
Բաքվում մի խումբ հասարակական ակտիվիստներ հիմնել են «Ապագա Ադրբեջան» կոչվող նոր քաղաքական կուսակցություն:
Կուսակցության կազմկոմիտեն որոշել է Ադրբեջանի և Բաքվի շրջաններում ստեղծված կուսակցության բաժանմունքներն ու նրա ծավալած գործունեությունը հանրությանը ներկայացնել հունվարի երկրորդ տասնօրյակում:
Նորաստեղծ կուսակցության հետևում կանգնած են ազատազրկման մեջ գտնվող առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ ԱՄՆ-ում վտարանդի Ռասուլ Գուլիևը, ճանաչված կոմպոզիտոր և նախկին պատգամավոր Հուսեին Աբդուլլաևը և մի շարք նախկին բարձրաստիճան չինովնիկներ:
Կառույցի հիմնադիրները հայտարարել են, որ բացի քաղաքական գործունեությունից, որպես կուսակցություն’ աշխատանքներ են տանելու նաև Ադրբեջանում հիշյալ անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բարեգործ է անվանել դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» գործողության ժամանակ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում