Արցախում հետաձգվել է նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը մինչև 2015թ
Նմանատիպ
Անցնող տարում Արցախում 1000-ից ավելի նոր աշխատատեղեր են բացվել: Այս մասին հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տարեվերջյան մամուլի ասուլիսին ‘ նշելով, որ գալիք տարի ևս մեծ թվով նոր աշխատատեղեր կբացվեն հատկապես թեթև և հանքարդյունաբերության ոլորտներում:
Խոսելով հիպոթեքային շուկայում պետության կողմից վարվող քաղաքականության մասին’ Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ գալիք տարվ ա հունվարի 1-ից այն քաղաքացիները, ովքեր նախկինում արտարժույթով հիպոթեքային վարկեր են վերցրել, պետական աջակցություն կստանան, քանի որ արտարժույթի կուրսի տատանումների պատճառով նրանք վնասներ են կրել: «Կառավարության նախատեսած ծրագրով 2008 թվականից արտարժույթով վարկեր ստացած քաղաքացիներն առաջիկա 5 տարիներին վճարումներ են կատարելու միայն մայր գումարի մասով, իսկ տոկոսներն ամբողջությամբ վճարելու է պետությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով կենսաթոշակային նոր համակարգին անցնելու հետ կապված դժգոհություններին’ վարչապետն ասաց, որ Արցախում հետաձգվել է նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը մինչև 2015թ.՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և երկրի համար լավագույն տարբերակն ընտրելու համար: Նա նաև այն համոզմունքը հայտնեց, որ դա անհրաժեշտ միջոց և հնարավորություն է քաղաքացիների համար արժանապատիվ ծերություն ապահովելու համար: «Նոր կենսաթոշակային համակարգի առիթով առկա դժգոհությունների հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն են»,- ասաց Արա Հարությունյանը’ միաժամանակ նշելով, որ, այնուամենայնիվ, արժանապատիվ ծերություն ապահովելու համար այն լավագույն ծրագիրն է:
Հարցեր հնչեցին նաև գնաճի, կադրային քաղաքականության և պետության արտաքին պարտքի մասին, որոնց վերաբերյալ ԼՂՀ վարչապետը տվեց սպառիչ պատասխաններ: Հարությունյանը, շնորհակալություն հալտնելով բոլոր լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել են կառավարության գործունեությունը, հանդես եկավ Ամանորի և Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձով’ կարևորելով խաղաղության դերը երկրի հետագա բարգավաճման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում