Ռոհանին այցելել է հայ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է հայ զոհված ազատամարտիկների ընտանիքների: Նախագահն առաջինն այցելել է Մովսիսյանների ընտանիքին, որը հայրենիքի պաշտպանության եւ իսլամական հեղափոխության համար մղվող պայքարում զոհաբերել է ընտանիքի հորը և որդուն: Շնորհավորելով զոհվածների հարազատներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ’Հասան Ռոհանին ընդգծել է իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնությունների դերը: Նախագահը, նշելով, որ մուսուլմանների համար Հիսուս Քրիստոսը համարվում է ողորմածության և բարության մարգարե, ասել է. «Պատեհ առիթ է, որպեսզի զոհվածների ընտանիքներին հայտնենք մեր երախտագիտությունը և մեծարենք նրանց անձնազոհության և դիմադրության համար»:
Հանդիպման ժամանակ Մովսիսյանների ընտանիքը պատմել է, թե ինչպես են զոհվել ընտանիքի հայրն ու որդին եւ երկրի նախագահից շնորհակալություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հատկապես իրենց ընտանիքին ուշադրության արժանացնելու համար:
Նախագահն այցելել է եւս մեկ հայի՝ սրբազան պաշտպանության մասնակից ազատամարտիկ Ալբերտ Մահմուդլուի բնակարան, եւ հանդիպել նրա ընտանիքի անդամների հետ: «Վստահաբար, դուք եւս մասնակից եք երկրի ու ժողովրդի համար Ձեր ամուսնու նվիրումին ու անձնազոհությանը», – դիմելով Մահմուդլուի տիկնոջը’ ասել է Հասան Ռոհանին:
Նախագահը իր հանդիպումների ընթացքում աշխարհի բոլոր քրիստոնյաներին եւ հատկապես Իրանի հայերին շնորհավորելով Նոր Տարվա եւ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի կապակցությամբ’ մաղթել է բարեբեր տարի եւ ասել. «Հուսով եմ, որ Նոր Տարին մեր բոլոր քրիստոնյա հայրենակիցների համար կլինի քաջառողջության եւ բաիքներով լի տարի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում