ԵՄ-ն Վրաստանին 27 մլն եվրո Է հատկացրել
Նմանատիպ
Վրաստանի եվրաինտեգրացման հարցերի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը ֆինանսական համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ԵՄ-ն հանրապետությանը լրացուցիչ 27 մլն եվրո կտրամադրի աշխատաշուկայի կառավարման բնագավառում բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հաղորդել Է «Գրուզիա Online»-նԻնչպես փաստաթղթի ստորագրումից հետո լրագրողներին հայտարարել Է Պետրիաշվիլին, լրացուցիչ ֆինանսական օգնությունը, որը Վրաստանին տրամադրվել Է «Արեւելյան գործընկերության» համագործակցության եւ ինտեգրացման ծրագրի (EaPIC) շրջանակներում, կուղղվի կոնկրետ բարեփոխումների առաջխաղացմանը եւ կոնկրետ ոլորտների զարգացմանը:
«27 մլն եվրոյից 20 միլիոնն անմիջականորեն կուղղորդվի պետական բյուջե՝ աշխատաշուկայի կառավարման ոլորտում ընթացիկ բարեփոխումներին աջակցելու նպատակով, 7 միլիոնը՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելուն, մասնավորապես, կադրերի մասնագիտական վերապատրաստման համար»,-նշել Է Դիմիտրովը:
Վրաստանը EaPIC ծրագրի շրջանակներում 2012 թվականին ԵՄ-ից ստացել Է 22 մլն եվրո գումարի ֆինանսական օգնություն, որն օգտագործվում Է երկրում բարեփոխումների համար, որոնք իրականացվում են քրեական իրավունքի, ինչպես նաեւ սահմանների պահպանության ու միգրացիայի բնագավառներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում