Իրանն ունի ուրանի հարստացման գրեթե 19 հազար ցենտրիֆուգ
Նմանատիպ
Իրանն ունի ուրանի հարստացման 19 հազար ցենտրիֆուգ: Այդ մասին հայտնել Է Իսլամական Հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:«Ներկայում Իրանում մշակված են նոր սերնդի ցենտրիֆուգներ, որոնք պետք Է փորձարկում անցնեն արդյունաբերական արտադրության գործարկումից առաջ»,- ասել Է Սալեհը, որի խոսքը դեկտեմբերի 27-ին մեջբերել են Իրանի զանգվածային լրատվամիջոցները:
Դրանք հիշեցնում են, որ դեկտեմբերի սկզբին Ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել Է, թե Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին իրազեկել Է, որ մշակել Է երրորդ սերնդի ցենտրիֆուգներ, որոնք շատ ավելի հզոր են, քան նախկինները:
«Իսլամական Հանրապետությունը մտնում Է այն երկրների թվի մեջ, որոնք կարող են իրականացնել ամբողջական միջուկային ցիկլ՝ ուրանի հանքաքարի արդյունահանումից մինչեւ միջուկային վառելիքի արտադրությունը»,- ընդգծել Է Սալեհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում