Ուկրաինային ոչ ոք չի կանչում Եվրամիություն. Նիկոլայ Ազարով
Նմանատիպ
Ուկրաինային ոչ ոք չի կանչում Եվրամիություն: Այդ մասին դեկտեմբերի 27-ին լրագրողներին տված հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել Է վարչապետ Նիկոլայ Ազարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:«Մեզ ոչ ոք չի կանչում ԵՄ: Ասոցացման համաձայնագրում այդպիսի գրառում չկա: Մենք երկու տարի ձգտում Էինք դա անել, բայց մեզ մերժեցին»,-նշել Է Ուկրաինայի վարչապետը:
Նա նաեւ ընդգծել Է, որ Ռուսաստանի վարկերը թույլ են տվել կայունացնել Ուկրաինայի արժութային պահուստները:
Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովից պահանջել Է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր պատրաստել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեքստը:
«Այն պաշտոնյաները, ովքեր համապատասխան ընթացակարգեր չեն անցկացրել եւ համաձայնագիրը չեն համաձայնեցրել ապրանք արտադրող միավորումների հետ, չեն անցկացրել համապատասխան քննարկումներ եւ չեն հասել ըմբռնման պատշաճ մակարդակի, պետք Է պատասխանատվության ենթարկվեն դրա համար: Ես ձեզանից առաջարկություններ եմ սպասում»,-ասել Է Յանուկովիչը:
Ուկրաինայի նախագահը նշել Է, որ Կիեւի եւ Եվրամիության փոխգործակցության հիմքում պետք Է առաջին հերթին դրվեն ազգային շահերը: «Վստահ եմ, որ անըմբռնողության որոշակի ժամանակաշրջանից հետո մեր եվրոպացի գործընկերները մեզ կաջակցեն ու կընդառաջեն»,-հավելել Է նա:
Վերջերս անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ ուկրաինացիների գրեթե կեսը կքվեարկեր Եվրամիությանն Ուկրաինայի անդամագրման օգտին, իսկ մեկ երրորդը նախապատվությունը կտար Մաքսային միությանը միանալուն:
«Հետազոտության արդյունքների համաձայն, որը 2013 թվականի դեկտեմբերին անցկացվել Է «Սոցիս» սոցիալական եւ մարկետինգային հետազոտությունների կենտրոնի եւ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից, հարցվածների 49,1 տոկոսը հանրաքվեի ընթացքում կքվեարկեր ԵՄ-ին Ուկրաինայի միանալու օգտին, դեմ կքվեարկեր 29,6 տոկոսը: Եվս 21,3 տոկոսը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը կամ պատրաստ չԷ մասնակցելու նման հանրաքվեի:
Եթե առաջիկայում հանրաքվե անցկացվեր Մաքսային միությանը Ուկրաինայի անդամագրվելու շուրջ, ապա Ուկրաինայի քաղաքացիների 32,5 տոկոսը կպաշտպաներ նման միությունը, 41,9 տոկոսը դեմ կքվեարկեր: Դիրքորոշումը դեռ չի հստակեցրել կամ նման հանրաքվեի մասնակցելու պատրաստ չԷ 25,6 տոկոսը:
Երբ հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրել, թե որ դաշինքին ավելի լավ կլիներ միանար Ուկրաինան, հարցման մասնակիցները պատասխանել են հետեւյալ կերպ. 46 9 տոկոսը կպաշտպաներ ԵՄ-ին անդամագրվելը, իսկ 28,9 տոկոսը կքվեարկեր Մաքսային միությանը միանալու օգտին: Եվս 24,2 տոկոսը չի հստակեցրել դիրքորոշումը կամ պատրաստ չԷ մասնակցել նման հանրաքվեի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում