Ադրբեջանը գրեթե 7 միլիարդ դոլար արտաքին պարտք ունի
Նմանատիպ
Ադրբեջանի Հաշվիչ պալատի համաձայն’ այդ երկրի արտաքին պարտքը 2013 թ-ին կազմել է 6 մլրդ 900 մլն դոլար:
Նշվում է, որ պարտքը ձևավորվել է այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործումից, ինչպիսիք են ճանապարհների անցկացումը, Բալախանը ավանում աղբի վերամշակման գործարանի շինարարությունը, թոշակները պլաստիկ քարտերով ստանալու համակարգին անցնելը, հաղորդակցությունների փոփոխությունը, նոր ջրատար գծերի անցկացումը և այլն:
Ադրբեջանի արտաքին պարտքը ձեւավորվել է Համաշխարհային բանկից, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունից, Իսլամական զարգացման բանկից, Վերկառուցման և զարգացման եվրոպական բանկից, Չեխական արտահանման և կոմերցիոն բանկից ստացած վարկերի հաշվին:
Ադրբեջանը արտասահմանյան բանկերից 2013 թ-ին ընդհանուր առմամբ 11 մլրդ 745 մլն դոլար վարկ է ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում