Ադրբեջանի գիտական ոլորտը երիտասարդացման կարիք ունի
Նմանատիպ
Ադրբեջանը գիտության նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունը բարձրացնելու խիստ կարիք ունի: Այսօր գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականների միջին տարիքը մոտեցել է ճգնաժամայինի, քանի որ այն կազմում է 60 տարի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը: Նա նշել է, որ Ադրբեջանը գիտնականների միջին տարիքի սահմանն իջեցնելու անհրաժեշտություն է զգում:
Ասլանովի խոսքով, եթե 5 տարի առաջ Ադրբեջանը 65 ակադեմիկոս եւ 113 թղթակից -անդամ ուներ, ապա այս տարի նրանց թիվը նվազել է’ հասնելով համապատասխանաբար 52-ի եւ 13-ի:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ երկրում եևրիտասարդների գիտությամբ զբաղվելու բարենպաստ պայմաններ չկան, քանի որ գիտության մեջ պահանջվող չափի ներդրումներ չեն արվում: «Մասնավոր հատվածը գիտության մեջ ներդրունների ընդամենը 10 տոկոսն է իր վրա վերցրել, ինչը բավարար չէ: Եթե այսօր Ադրբեջանի տնտեսության 83 տոկոսը մասնավոր է, ուրեմն գիտությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե պետական բյուջեի, այլ մասնավոր հատվածի կողմից», -նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում