Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաներ են
28/12/2013 12:43
Նմանատիպ
Թուրքիայի հարյուրավոր բնակիչներ ոտքի են ելել’ ի նշան բողոքի ընդդեմ կառավարության: Երկրում կոռուպցիոն գործողությունների բացահայտումը Ստամբուլում հերթական ցույցի պատճառ է դարձել:
Այս անգամ ևս ցույցերը տեղի էին ունենում Ստամբուլի Թաքսիմ հրապար ակում:Ոստիկանությունը նախորդների նման այս դեպքում ևս ուժ է կիրառել հավաքվածների նկատմամբ և խանգարել նրանց երթը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե փափմուշտներ’ ընդդեմ ցուցարարների’ պայթուցիկ նյութերով լցված շշերի: Գործողությունների արդյունքում վիրավորվել է մեկ լրագրող: Թուրք ոստիկանները ձերբակալել են 70 ցուցարարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում